Սևան Նշանյանն ազատ կարձակվի![]() 7 հունվարի 2022 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ապաստան ստացած պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որը Թուրքիային արտահանձնվելու վտանգի տակ էր, ազատ կարձակվի։ Այդ մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։ «Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սևան Նշանյանը հունվարի 7-ին ազատ կարձակվի։ Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սևան Նշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,-ասվում է գրառման մեջ։ Նշանյանն ապաստան էր ստացել Հունաստանում 5 տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։ Նա ՀՀ քաղաքացի է, ՀՀ քաղաքացիություն է ստացել Հունաստանում հայկական դեսպանատանը 2019-ի մայիսին։ 2011-ի մարտի 9-ին Նշանյանը դատապարտվել էր 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: 2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»:2010-ին Նշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: 2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նշանյանը գտնվում է թուրքական բանտում: Նշանյանի ընդհանուր պատժաչափը հասավ 11 տարի 8 ամսի՝ հաշվի առնելով, որ նա արդեն իսկ դատապարտված էր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |