Դավութօղլուն անընդունելի է համարում Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին, որտեղ նախագահում է ՀՀ-ն![]() 7 հունվարի 2022 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախկին նախարար և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Ղազախստանում ծավալվող իրադարձություններին, անընդունելի է համարել Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին, որտեղ նախագահում է Հայաստանը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ըստ նրա, անընդունելի է Ղազախստանի ղեկավարության նման որոշումը, որը «թյուրքական աշխարհի կենտրոնական երկիրն է»։ «Ես խորապես վշտացած եմ վերջին իրադարձություններով բարեկամ և եղբայրական Ղազախստանում՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրում։ Մտահոգիչ է նաև այն, որ Ղազախստանը դիմել է օգնության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որտեղ նախագահում է Հայաստանը»,-գրել է նա։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |