Պրահայում տեղի է ունեցել ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը30 մարտի 2009 - 12:11 AMT PanARMENIAN.Net - «Մենք կքննադատենք Բելառուսի նախագահին Պրահայում եւ ոչ ոք դա մեզ չի արգելի: Եթե «Արեւելյան գործընկերության» երկրները ցանկանում են լիարժեք եւ գործընկերային հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, ապա թող հարգեն մեր աժեքները: Իսկ մեր արժեքներն են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,-հայտարարել է Նիդերլանդների արտգործնախարար Մաքս Վերհագենը ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Պրահայում: Նիդերլանդների ներկայացուցիչը երաշխիքներ է պահանջել Եվրահանձնաժողովի ղեկավարությունից, որ, չնայած նրան, որ հրավիրվել է Բելառուսի նախագահը, երկիրը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը: Հակառակ դեպքում Մաքս Վերհագենը սպառնացել է հրապարակայնորեն քննադատել Բելառուսի նախագահին հենց գագաթնաժողովում: Բանավեճի արդյունքում ԵՄ արտգործնախարարները պայմանավորվել են , որ Ա.Լուկաշենկոյին հրավեր կուղարկվի, սակայն կենթադրվի, որ անձամբ ինքը մայիսի 7-ին Պրահայում չի հայտնվի, այլ կգործուղի կան Սերգեյ Մարտինովին, կամ մեկ այլ պաշտոնյաի: «Սա չափազանց կարեւոր գագաթնաժողով է եւ մենք ցանկանում ենք, որ բոլոր երկրները ներկայացված լինեն»,-հանդիպման ավարտին ասել է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով Գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մարտի 20-ին ԵՄ առաջնորդները հավանություն տվեցին «Արեւելյան գործընկերության» քաղաքականությանը, 600 մլն եվրո հատկացնելով մասնակիցներին 2009-2013թթ. համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |