ԱՄՆ-ն մեղմացրել է ՀՀ այցելությունների մասով սահմանափակումները![]() 11 հունվարի 2022 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հունվարի 10-ից պարզեցրել է Հայաստան այցելությունների վերաբերյալ հրահանգները՝ նվազեցնելով «4 մակարդակ՝ շատ բարձր»-ից մինչև «3 մակարդակ՝ բարձր»։ Ինչպես նշել են CDC-ում, ամերիկացիները պետք է ամբողջությամբ պատվաստված լինեն «3 մակարդակի» երկրներ ուղևորությունից առաջ, մինչդեռ «4 մակարդակին» դասված երկրներ այցելություններից պետք է խուսափել։ ԱՄՆ Պետական դեպարտամենտը ևս նոր հրահանգավորում է ներկայացրել ՀՀ ուղևորությունների վերաբերյալ՝ դասելով այն «3 մակարդակ՝ վերանայել ուղևորությունը» կարգին։ Պետական դեպարտամենտը հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին նախկինի պես խուսափել Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ ուղևորություններից, վերջին մարտական գործողությունների պատճառով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |