Հայաստանը շատ լուրջ է վերաբերվում Սեւծովյան օղակաձեւ մայրուղու կառուցմանն իր մասնակցությանը

PanARMENIAN.Net - ՍԾՏՀԿ անդամ երկրների տրանսպորտի նախարարները Երեւանում քննարկել են Սեւծովյան օղակաձեւ մայրուղու կառուցման հարցը, որն ուղղորդված է ՍԾՏՀԿ երկրների միջեւ փոխադրումների պայմանների բարելավմանը, մասնավորապես, պրոֆեսիոնալ վարորդների համար վիզային ռեժիմի պարզեցմանը: «Մենք, մեր հերթին, շատ լուրջ ենք վերաբերվում Սեւծովյան օղակաձեւ մայրուղուկառուցմանը մեր մասնակցության հարցին», - լրագրողներին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:



Նրա խոսքերով, օղակաձեւ մայրուղու սահմանները դեռեւս հստակ չեն ուրվագծվել: «Նախատեսվում է, որ այն կանցկացվի Սեւ ծովի ափի երկայնքով ու կընդգրկի մի քանի երկիր եւ կկառուցվի այն պետությունների միջոցներով, որոնք ելք չունեն դեպի ափ», - ասել է նա: Ինչ վերաբերում է հայկական հատվածին, ապա, ինչպես հաղորդել է Սարգսյանը, այդ հատվածը երկրի հարավային մասը կմիացնի հյուսիսայինին` հասնելով մինչեւ Վրաստան եւ ավարտվելով Բաթում քաղաքում:



Աշխարհի 12 երկիր միացնող Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղու զարգացման վերաբերյալ փոխըմբռնման շուրջ հուշագիրը ստորագրվել է 2007 թվականի ապրիլին եւ ուժի մեջ է մտել 2008 թվականին: Սեւ ծովի ափի երկայնքով օղակաձեւ մայրուղու կառուցումը նախաձեռնել է Ռուսաստանը:



Հայաստանը ՍԾՏՀԿ նախագահող երկրի պարտականություններն ընդունել է 2008 թվականի նոյեմբերին, նախագահության ժամկետը կլրանա 2009 թվականի ապրիլի 30-ին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---