Շիրակցի գերիների հարազատները կառավարության մոտ պահանջում են վերադարձնել որդիներին

Շիրակցի գերիների հարազատները կառավարության մոտ պահանջում են վերադարձնել որդիներին

PanARMENIAN.Net - Շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց որդիներին, գրում է «Փաստինֆոն»։

«Ասում են, որ բանակցություններ են ընթանում, բայց այստեղ կանգնած ծնողները ոչ մի արդյունք չեն տեսել։ Ճիշտ է՝ արդյունք կա, տղաները գալիս են, բայց ինձ համար արդյունք չկա, քանի որ եղբայրս դեռ տուն չի եկել։ Արդեն 1 տարի երկու ամիս է, ինչ ոչ մի կոնկրետ բան չգիտենք»,-ասել է շիրակցի գերու եղբայրը։

Գերիների հարազատներն ակնկալում են, որ ինչ-որ մեկն իրենց հստակ պատասխան կտա, թե ինչ սպասումներ ունենան և ի վերջո գալու է այն օրը, երբ իրենց հարազատները հետ վերադառնան։

Նրանք նշում են, որ ցանկանում են հանդիպել բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք կարող են օգնել իրենց։

44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին և գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձել շիրակցի գերիներից 29-ը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---