Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրը ջրի թունավորումը կանխելն է![]() 12 հունվարի 2022 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրը ահաբեկիչների կողմից ջրի թունավորումը կանխելն է։ Այդ մասին ասել է ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար Հայրապետ Մկրտչյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Հիմնական խնդիրներից է կանխել «Դրուժբա» ջրառի կետում ջրի թունավորումը»,- ասել է նա։ Նա հավելել է, որ ջրառը ռազմավարական օբյեկտ է և կար թունավորման ահաբեկչական սպառնալիք։ Հայաստանցի խաղաղապահները նաև ապահովում են Ալմաթիի ամենամեծ հացի գործարաններից մեկի անվտանգության պաշտպանությունը։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, հայ խաղաղապահները նաև հսկում են Ալմաթիի փողոցները։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |