Սերգեյ Միրոնով. Շառլ Ազնավուրին Ռուսաստանում շատ են սիրում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հանդիպել է հռչակավոր ֆրանսիացի երգիչ ու դերասան Շառլ Ազնավուրի հետ: Հանդիպմանը ներկա էր Դաշնության Խորհրդի տնտեսական քաղաքականության, ձեռնարկատիրության եւ սեփականության գծով կոմիտեի նախագահ Հովհաննես Օհանյանը:



Սերգեյ Միրոնովը նշել է Ազնավուրի ավանդը: «Մենք գնահատում ենք այն, ինչ դուք արել եք երաժշտության, կինոյի մեջ, մարդկանց համար: Դուք աշխարհին «Հավերժ սեր» նվիրեցիք: Մենք նաեւ երախտապարտ ենք Ձեզ ձեր միջազգային գործունեության համար: Ռուսաստանում Ձեզ շատ են սիրում»,-ասել է Դաշնության Խորհրդի ղեկավարը, հաղորդում է Դաշնության Խորհրդի մամլո ծառայությունը:



Շառլ Ազնավուրը ծնվել է Խորհրդային իշխանություններից Վրաստանից Ֆրանսիա փախած էմիգրանտների ընտանիքում, 1922թ.: Ազնավուրի մայրը սերում է թրքաբնակ հայկական առեւտրականի ընտանիքից, հայրը ծնվել է Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգում, իսկ Ազնավուրի պապը հայրական գծով եղել է թագավոր Նիկոլայ Երկրորդի խոհարարը: Ազնավուրը սովորել է մանկական դերասանական դպրոցում, իսկ ավելի ուշ` Փարիզի թատերական դպրոցում: 9 տարեկանից նա երգել եւ խաղացել է բեմում, նա հազարից ավելի երգերի հեղինակ է, որոնք սիրված են միլիոնավոր մարդկանց կողմից:



1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնեց «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական ասոցիացիան եւ մի քանի ակցիաներ կազմակերպեց, որոնց ողջ հասույթը հատկացվեց տուժածներին` մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ եւ դերասաններ մասնակցեցին «Քեզ համար, Հայաստա'ն» տեսահոլովակի նկարահանմանը: Ազնավուրը Հայաստանի պատվավոր դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել Երեւանում, նրա հուշարձանը կանգնեցվել է Գյումրիում: 2008 թվականի դեկտեմբերի 26-ին Շառլ Ազնավուրն ընդունեց Հայաստանի քաղաքացիությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---