Բաքուն խաղաղապահներին է փոխանցել Տեղի բնակչին․ Նրան քաշքշելով տարել էին Ծիծեռնավանքի ուղղությամբ14 հունվարի 2022 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները Տեղի առևանգված բնակչին փոխանցել են ռուս խաղաղապահներին, գրում է ՏԱՍՍ-ը` Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։ Հունվարի 13-ին ադրբեջանցի 4 զինծառայող առևանգել էր ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարներին։ Այդ մասին ահազանգ էր ստացել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել սահմանամերձ գոտում մոլորված ՀՀ բնակչին», - ասվում է ադրբեջանցիների տարածած հաղորդագրության մեջ։ «Հունվարի 13-ին՝ 16։00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանում մոլորվել և Ադրբեջանի տարածքում է հայտնվել Սուրիկ Մաթևոսյանը։ Նա փոխանցվել է ռուս խաղաղապահներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ըստ ահազանգի՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: «Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150 մ, և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքները ականատեսի տվյալներ են: Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ: ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ Ադրբեջանական զինված ծառայողների չդադարող հանցանքները, որոնք գրեթե ամեն օր են, անհնարին են դարձնում մարդկանց նորմալ կյանքը, զրկում են ընտանիքի եկամուտը վաստակելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, պատճառում են սոցիալական խնդիրներ: Այս միջադեպն ապացուցում է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |