Փոխնախարար․ Արդեն 2022-ից ատեստատները կտրվեն էլեկտրոնային եղանակով![]() 15 հունվարի 2022 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա հավելել է, որ հանրային քննարկման է ներկայացվել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը։ «Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,-ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |