Հայաստանցիները 2021-ին ՌԴ քաղաքացիություն առավել հաճախ ստացածների առաջատարներից են![]() 15 հունվարի 2022 - 13:38 AMT PanARMENIAN.Net - 2021-ին ՌԴ քաղաքացիություն առավել հաճախ ստացել են Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և ՀՀ քաղաքացիները։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը։ «2021 թվականի 11 ամսում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667,000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ մոտ 563,000 մարդ: 2021-ին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների շրջանում առաջատար են Հայաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի քաղաքացիները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչությունում նաև նշել են, որ 2021 թվականի 11 ամսում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 800 օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետ։ 2020-ին նրանց թիվը եղել է մոտ 950 մարդ, իսկ 2019-ին՝ մոտ 730։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |