ԱԺ-ում շարունակվում է ՄԻՊ ընտրության քննարկումը24 հունվարի 2022 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը։ Ակնկալվում է, որ մեկնարկած նիստում քվեարկության կդրվի այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Արթուր Ղազինյանը, դիմելով Քրիստինե Գրիգորյանին, ասել է, որ ԱԺ ամբիոնից վերջին 3 տարում հնչել են ատելության խոսք պարունակող հայտարարություններ՝ մասնավորապես, «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս», և խնդրել դիրքորոշում հայտնել։ Գրիգորյանն ասել է, որ ատելության խոսքի և քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է և այն բոլորը պետք է բարձր պահեն: «Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալուց», - ասել է նա: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ ՄԻՊ թեկնածուն ընտրվում է պատգամավորների ձայների 3/5-ով: Ավելի վաղ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն իր ելույթում կարևորել է իրավունքակենտրոն մոտեցումները անվտանգային հարցերին։ Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։Քրիստիննե Գրիգորյանը 2021-ի ապրիլից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է պաշտոնից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |