ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա![]() 24 հունվարի 2022 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պատրաստականության են բերում ուժերը և լրացուցիչ նավեր ու կործանիչներ ուղարկում Արևելյան Եվրոպայում տեղակայվելու համար՝ ամրապնդելով դաշնակիցների պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է ռազմական հզորություններ կուտակել Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ»,-ասվում է Բրյուսելում հրապարակված հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրահանգել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել Կիևը։ Մեծ Բրիտանիան հայտարարել է իր դեսպանատան որոշ աշխատակիցներին և նրանց ընտանիքներին Կիևից հետ կանչելու վերաբերյալ։ Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |