3-րդ հանրապետության 4-րդ նախագահը՝ 25 լուսանկարում![]() 25 հունվարի 2022 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին իր հրաժարականի մասին հայտնած նախագահ Արմեն Սարգսյանը 3-րդ հանրապետության 4-րդ նախագահն էր՝ հերթականությամբ, երկրորդը, ով հեռացավ պաշտոնից մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը, ու ամենաթույլը՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների տեսանկյունից։ Բայցև՝ առաջինը, ում պաշտոնավարումն առաջին օրվանից մինչև վերջինը ֆիքսել է նույն պաշտոնական լուսանկարիչը՝ Դավիթ Հակոբյանը։ PAN Photo-ն առանձնացրել է Սարգսյանի պաշտոնավարման 25 ամենահիշարժան ու խոսուն լուսանկարը։ Արցախ, Հադրութի Տող գյուղում, 02.04.2019 Համատեղ լուսանկար կառավարության անդամների երդման արարողությունից հետո, 30.01.2019 Անմահ գունդ, 09.05.2019 Գալուստ Գյուլբենկյանի արձանի մոտ, Լիսաբոն, Պորտուգալիա, 09.04.2019 Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկում՝ կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոցում, 11.06.2019 Վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ, 14.01.2019 Ճանապարհման հանդիսավոր արարաողություն, Աբու Դաբի Արաբական Միացյալ Էմիրություններ, 28.10.2021 Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի ու նրա տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, 11.10.2018 Հռոմի օդանավակայանում ՀՀ նախագահի դիմավորման արարաողությունը, 05.10.2021 Նախագահը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած գրոսմայստեր Էլինա Դանիելյանին է հանձնում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը, 14.09.2021 «Զվարթնոց» օդանավակայանում, Նուրսուլթան մեկնելիս, 05.06.2021 Պաշտոնական այց Վրաստան, 16.04.2021 Էջմիածնում, 12.04.2020 Սբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հավուց Թառում, 16.08.2020 Արցախում, 11.07.2020 Մյունխենում, Գերմանիա, 16.02.2019 Ոստիկանության օրը, 16.04.2020 Տոնական լուսանկարահանում նախագահականում, 08.03.2020 Պաղպաղակի հյուրասիրություն նախագահականում, 18.05.2018 Ամանօրյա ուղերձի ժամանակ, 31.12.2019 Ակնաշեն գյուղի բնակիչ Էլմիրա Կարապետյանն առանց ամուսնու 7 մանուկների է դաստիարակում. նախագահը Ձմեռ պապի հետ գնացել էր շնորհավորելու նրանց գալիք Նոր Տարին, 19.12.2019 Նորին Վսեմություն շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգի, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալի և Ռամզան Կադիրովի հետ, 02.10.2019 Այգեձորցի Մելիս Բաբայանի արևադարձային այգում, 08.11.2019 Քիմ և Քորթնի Քարդաշյանների հետ, 09.10.2019 Տոկիոյում գտնվող՝ Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտում, 28.07.2021 Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |