Ռուսաստանցիները 2021-ին պատվաստվելու համար ամենից հաճախ ՀՀ են այցելել![]() 25 հունվարի 2022 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցիները 2021-ին պատվաստվելու համար ամենից հաճախ Հայաստան են այցելել։ Այդ են վկայում Ozon Travel տոմսերի գնման ծառայության տվյալները։ Նշվում է, որ 2021-ի դեկտեմբերին տոմսերի վաճառքը դեպի Հայաստան, Ղրղզստան, Բուլաղարաի և Խորվաթիա առավելագույն ցուցանիշների է հասել՝ այդ երկրներում կարելի է պատվաստվել ԱՀԿ կամ Եվրամիության կողմից հավանություն ստացած պատվաստանյութերով։ «Ըստ Ozon Travel-ի, այցելությունների քանակով Երևանը եղել է ամենապահանջված քաղաքը ռուսաստանցիների համար 2021-ին։ «Մոսկվայից Երևան այցելելով կարելի է հասցնել մեկ օրում ստանալ պատվաստում՝ օրվա ընթացքում մի քանի թռիչք է իրականացվում։ Օտարերկրացիների համար առաջարկվում են Moderna և AstraZeneca պատվաստանյութերը՝ դրանք երկբաղադրիչ են, ուստի հարկ կլինի երկու անգամ այցելել։ Երկրորդ բաղադրիչը ստանալուց հետո հավաստագիր է տրվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զբոսաշրջիկները Երևանում կարող են պատվաստվել ցանկացած շրջիկ կետում։ Նախապես կարելի է հերթագրվել EarlyOne հավելվածի միջոցով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |