Մինասյան․ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը25 հունվարի 2022 - 15:00 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցությունը քննարկում է նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Մասնավորապես, հետաքրքրվել էին՝ արդյոք «Հայաստան» խմբակցությունն ունի արդեն նախագահի թեկնածուի տարբերակներ, որոնց պատրաստվում են առաջադրել, և արդյոք կմիանան «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ միասնական թեկնածու առաջադրելով և արդյոք կտապալեն նախագահի ընտրության առաջին փուլը, թե ոչ։ Մինասյանը նշել է, որ ներկայումս քննարկման փուլում են, կտեղեկացնեն իրենց որոշման մասին, գրում է «Փաստինֆոն»։ «Մի քանի չափանիշներ նկատի առնելով, մասնավորապես՝ Սահմանադրությամբ ամրագրված չափորոշիչները, նախագահի թեկնածության և առաջադրման մասով հետագայում կներկայացնենք մեր դիրքորոշումը։ Առաջիկայում ավելի կոնկրետ կասենք»,-նշել է Մինասյանը։ Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ՝ Մինասյանը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերում էր իր իշխանությանը և ակնհայտ էր, որ այդ խոսքում չկար այն հիմնական միտքը, նպատակադրումը, որն անհրաժեշտ է ներկայիս իրավիճակից դուրս գալու համար։ «Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»,-նշել է նա։ «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Աննա Գրիգորյանն էլ արձանագրել է, որ բավականին վտանգավոր է այն հայտարարությունը, որ պետք է բոլոր ինստիտուտների միջև՝ նկատի ունենալով արդեն օրենսդիր, գործադիր, նախագահական ինստիտուտների միջև ներդաշնակեցում տեղի ունենա։ «Նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը որպես Հանրապետության նախագահ տեսնում է մի մարդու, որն ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի հետ կապված։ Այսինքն՝ մարդ, որ ոչ մի խոչընդոտ չի ստեղծի հերթական նոր խնդիրների համար, այսինքն՝ լուռ և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին»,- ասել է Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 24-ի առցանց ասուլիսում անդրադառնալով նախագահի նոր թեկնածուի հարցին, ասել է, որ այն դեռևս չի քննարկվել, սակայն, իր կարծիքով, նոր նախագահի ու քաղաքական մեծամասնության միջև պետք է քաղաքական ներդաշնակություն լինի։ Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |