Hürriyet․ Օրակարգ կգա ՀՀ-ից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքների հարցը, Կարսում և Վանում աշխատանքներ կտարվեն![]() 25 հունվարի 2022 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Hürriyet-ը, անդրադառնալով Թուրքիայի նախագահականում արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցության արդյունքներին, գրել է, որ առաջիկայում օրակարգ կգա Հայաստանից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքներ սկսելու հարցը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ի թիվս արտաքին քաղաքական մի շարք առաջնահերթությունների՝ նշվել են նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կատարվելիք քայլերը, գրում է Еrmenihaber-ը՝ Hürriyet-ին հղումով։ «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարգ կգա տարբեր նահանգների ուղղությամբ չվերթեր կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ, ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ սկսվելու են նաև առևտրային հարաբերություններ»,-ասվում է հրապարակման մեջ: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից։ Հունվարի 10-ին թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն ուղղություններով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |