Վալենսիայում կներկայացնեն ԵԽԽՎ բանաձեւի կետերի` Հայաստանի կողմից կատարման մասին զեկույցը30 մարտի 2009 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վալենսիայում բացվել է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտարկման հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլոմբյեն կներկայացնեն ԵԽԽՎ 1643 բանաձեւի կետերի` Հայաստանի կողմից կատարման մասին զեկույցը: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ վեբ-կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:Դիտարկման հանձնաժողովի նիստին մասնակցելու են հայկական պատվիրակության 4 անդամներ` Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԵԽԽՎ հունվարյան նիստի ընթացքում Վեհաժողովը որոշեց հայկական պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից եւ դիտարկման հանձնաժողով հրավիրեց, որպեսզի ուսումնասիրի այդ եւ նախկին բանաձեւերի խորհրդատվությունների կատարման գործընթացը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |