Սունդուկյանի թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը27 հունվարի 2022 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում կազմակերպված հրավերին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի դերասանական կազմը, մշակույթի գործիչներ, հրավիրյալ այլ անձինք: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հակիրճ ներկայացրել է թատրոնի վերջին տարիների ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը՝ ներառյալ սպասվելիք մեծ պրեմիերան, թատերական պաստառների միջազգային փատատոնը։ «Ես ուզում եմ հաստատել, որ մենք նոր դեմքով ենք կանգնել ապագային ընդառաջ»,-ասել է Վարդան Մկրտչյանը՝ երախտագիտության խոսք ուղղելով այն մշակութային գործիչներին, որոնց աշխատանքի ու նվիրման շնորհիվ թատրոնը կերտել է իր մեկդարյա պատմությունը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փառավոր հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է թատրոնի անձնակազմին, հազարավոր հանդիսականներին: «Մեկ դար առաջ բացվեց առաջին պետական թատրոնի վարագույրը՝ բացելով ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ թատերական գործունեության ամրապնդում, համաշխարհային դասական դրամատուրգիայի յուրացում, ռեժիսորական որոնումներ ու դերասանական բացառիկ դրսևորումներ: Փառք ու խոնարհում բոլոր մեծանուն և ականավոր գործիչներին, որոնց շնորհիվ կայացան հայ թատերական մշակույթը, դերասանական ու ռեժիսորական դպրոցը»,- ողջույնի խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ նախարարության աջակցությամբ և համագործակցությամբ թատրոնն այսօր ապրում է բովանդակային և ոճական նորոգումների իր շրջանը։ Ըստ Վահրամ Դումանյանի՝ իրենց առաջնային խնդիրն է ունենալ բարեկարգ և ներկայանալի թատրոն, ուշագրավ և բարձրակարգ ներկայացումներ, կրթական-մշակութային նախագծեր և լեցուն դահլիճներ, ինչի ուղղությամբ իրականացվում են հետևողական աշխատանքներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հորդորով ներկաները ծափողջույններով հիշել են մայր թատրոնի պատմության էջերում իրենց վաստակն ամրագրած մեծերին։ «Նրանք, ովքեր ինձնից առաջ են աշխատել, փորձել են թատրոնում պահպանել ավանդույթները և ազգային մտածողությունը: Նույնը փորձում ենք անել նաև մենք՝ բեմ բարձրացնելով թե´ համաշխարհային, թե´ ազգային գրականությունը, փոխանցելով և կիսելով մեր հույզերն ու հոգսերը»,- նշել է Արմեն Էլբակյանը։ Հյուրերին կատարումներով ողջունել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |