Ադրբեջանցիները հանել են Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցու խաչը![]() 31 հունվարի 2022 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները հանել են Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցու խաչը։ Դա երևում է սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութից։ Ադրբեջանական կողմը վերանորոգման քողի տակ բացի խաչից քանդել է նաև եկեղեցու տանիքը՝ այդ կերպ փորձելով ամբողջապես վերացնել հայկական մշակութային հետքը և հերթական հայկական եկեղեցին ներկայացնել որպես «ուդիական», հայտնում է Karabakh Records-ը։ Նշվածի ապացույցն է նաև այն, որ 2021 թ. նոյեմբերի սկզբին Ադրբեջանը կազմակերպել էր իր ուդիական համայնքի հոգևոր ներկայացուցիչների այց տվյալ եկեղեցի։ Այցի ընթացքում եկեղեցին ներկայացվել էր իբրև «աղվանա-ուդիական մշակութային հուշարձան», ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։ Արցախ Հանրապետության գրավյալ տարածքներում Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է մշակութային արժեքների և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը: Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցու հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Ամենավաղ արձանագրությունը թվագրվում է 14-րդ դ., (1333թ.): Արձանագրությունը պահպանվել է եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ» (1333): Պահպանված հետագա արձանագրությունները ևս վկայում են եկեղեցու տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների մասին: 2020 թվականի ամռանը եկեղեցու տարածքում սկսվել էին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք, սակայն դադարեցվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած պատերազմի պատճառով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |