Սերժ Սարգսյան․ Եկել եմ՝ նորից հայտարարեմ` Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում![]() 1 փետրվարի 2022 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին տված իր հարցազրույցում ասել է՝ եկել է, որպեսզի նորից հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: «Չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դրա համար դեռևս կան հնարավորություններ»,- ասել է նա: «Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և մտածող մարդկանց շրջանում հիասթափություն է տիրում, հուսախաբության մթնոլորտ կա: Եվ սրանց պնդումները, սրանց՝ ես նկատի ունեմ և գործող իշխանությունների, և Ադրբեջանի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է նրանց վրա»,- ասել է Սարգսյանը: Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Սարգսյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված չէ և դա ոչ միայն իր համոզմունքն է, այլև բխում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններից։ Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն անքակտելի է և շատ տևական ժամանակ միջազգային հանրությունը դա հաստատել է: «Եթե մենք մեր գործողություններով հիմա պետք է դրդենք միջազգային հանրությանը, որ կարծիքը փոխի, դա արդեն միջազգային հանրության պրոբլեմը չէ, դա մեր պրոբլեմն է»,-ասել է նա: Սարգսյանն ասել է, որ պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք և ոչ միայն խոսքով: Նա հավելել է, որ եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ապա, իր կարծիքով, որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է: «Մեր հասարակության այն հատվածին, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, որ համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում՝ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության: Իմ ասածն այն չէ, որ պետք չէ ձգտել խաղաղության, հակառակը, իմ ասածների մեջ որևէ մեկը թող ռևանշի տարր չփնտրի: Ես ասում եմ հետևյալը՝ չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք` մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |