ՔՊ-ն Վահագն Խաչատուրյանին առաջադրել է ՀՀ նախագահի պաշտոնում 1 փետրվարի 2022 - 17:37 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ալեն Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ շատ երկար քննարկումների արդյունքում է նման որոշում կայացվել, գրում է «Փաստինֆոն»։ «Շատ երկար է եղել քննարկումը, տարբեր փաստարկներ են բերվել, երկար քննարկումներից հետո նման որոշում կայացրինք, դժվար է երկու բառով ասել՝ ինչու՞ հենց Վահագն Խաչատուրյանին: Ես գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ շատ համապատասխանում է նախագահի թեկնածուին, և շատ լավ կիրականացնի նախագահի համար նախատեսվող պարտականությունները»,-ասաց նա և հավելեց, որ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրվել է մի քանի հոգու կողմից։ Ալեն Սիմոնյանը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Վահագն Խաչատուրյանին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ «Խաչատուր Սուքիասյանը որևիցե կապ չի ունեցել որոշման հետ, նա վարչության քննարկումներին չի մասնակցում, չի էլ կարող մասնակցել, քանի որ չի հանդիսանում վարչության անդամ: Քննարկումը տեղի է ունեցել առաջինը վարչության ֆորմատով, հետո նաև խմբակցության հետ է քննարկվել»,-ասել է նա: Ալեն Սիմոնյանը նաև հայտարարել է, որ իր թեկնածությունը ևս քննարկվել է, սակայն ինքնաբացարկ է հայտարարել: Նրա խոսքով՝ նախագահի պաշտոնի համար քննարկվել է մոտ 5-6 թեկնածություն: Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում, եթե այն հետ չի վերցվում 7 օրվա ընթացքում։ Հրաժարականն ուժի մեջ է մտել հունվարի 31-ին։ Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |