Լոնդոնում կայանալիք առաջին հանդիպման ընթացքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները երկու փաստաթուղթ կստորագրեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպման ընթացքում կստորագրվի երկու հայտարարություն` ռազմավարական գրոհային սպառազինությունների կրճատման մասին նոր համաձայնագրի եւ երկկողմ հարաբերությունների շուրջ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:



Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին Լոնդոնում: Այնտեղ էլ, «G-20» գագաթնաժողովում նախատեսվում են Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի առաջնորդների հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունները:



Դմիտրի Մեդվեդեւի եվրոպական ուղեւորությունը կսկսվի մարտի 31-ին Բեռլին կատարելիք այցից, որտեղ նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կքննարկի ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարի միջոցները եւ եվրոպական անվտանգության մասին նոր պայմանագրի կնքման հեռանկարները, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---