Մոնթեի նկարներով և նրա մասին գրառումներով էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է Facebook-ին![]() 3 փետրվարի 2022 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո Facebook սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նամակ է ուղղել Facebook-ին։ «Հատուկ շեշտադրվել է, որ Facebook-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում»,-ասվում է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և Facebook-ին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում: Վերջին շրջանում հաճախակի են դարձել Մոնթե Մելքոնյանի նկարներով կա նրա մասին գրառումների պատճառով էջերի արգելափակումը Facebook սոցիալական ցանցում, որի մասին ավելի վաղ ահազանգել էր նաև Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |