ԱԳ նախարար․ Սահմանազատման առաջարկին Բաքուն բացասական է արձագանքել` պրոցեսը շարունակական է![]() 3 փետրվարի 2022 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել, սակայն դա շարունակական պրոցես է։ Միրզոյանը նշել է՝ եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել, գրում է Sputnik Արմենիան։ Նա հավելել է, որ ՀՀ-ն այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում է այն միջոցները, որոնք սահմանագծին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հետաքրքրված և շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով։ ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում պայմանավորվել և հայտարարել են, որ քայլեր կձեռնարկվեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի ուղղությամբ։ Նրանք ասել են` գործը կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս սկզբունքին»,- ասել է նախարարը։ Նա հավելել է, որ սահմանազատման վերաբերյալ տարբեր առաջարկներ են ներկայացրել, և հիմա սովորական բանակցային գործընթաց է գնում` քննարկվում են դրանք։ Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ սահմանային իրավիճակի դեէսկալացիային ուղղված առաջարկների փաթեթ է փոխանցել Ռուսաստանին, ինչպես նաև ՌԴ միջնորդությամբ՝ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |