Սարատովում Հայաստանի մի քաղաքացու սպանած ոստիկանները դատարանի առջեւ կկանգնեն31 մարտի 2009 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Սարատովում ավարտվել է Ներքին գործերի Լենինյան շրջանային վարչության Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանի սպանության մեջ մեղադրվող երեք աշխատակցի գործով հետաքննությունը: Հետաքննության վարկածով, փորձելով Գասպարյանից գողություն կատարելու խոստովանություն կորզել, օպերատի աշխատակիցները նրան սպանել էին` բեյսբոլի բիտաներով ծեծելով, այնուհետեւ այրել:Անցյալ շաբաթ ոստիկանների դեմ քրեական գործն ուղղորդվել էր դատախազություն` մեղադրական եզրակացության հաստատման համար: Բոլոր երեքին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից հատուկ դաժանությամբ նախնական պայմանավորվածությամբ կատարված սպանության եւ պաշտոնական լիազորությունների գերազանցման մեղադրանք, գրում է Կոմերսանտը: Օպերատիվ աշխատակիցներին վերագրվող գործողությունների որակումը ենթադրում է պատիժ` ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն: 2008 թվականի հոկտեմբերի 31-ին ձերբակալված ոստիկանները կալանավորվել են, անցել են դատահոգեբանական փորձաքննություն եւ անմեղսունակ էին ճանաչվել: Օպերատիվ աշխատակիցները չէին հերքում, որ հանցագործության կատարման պահին ալկոհոլ էին օգտագործել: Երեք մեղադրյալներից ոչ մեկն իրեն լիովին մեղավոր չի ճանաչում: Մեղադրյալներից մեկի փաստաբանի խոսքերով. «անձամբ մենք մասամբ ենք ընդունում պաշտոնական լիազորությունների գերազանցման եւ սպանության մեջ մեր մեղքը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |