Պուտինն ու Մակրոնը հաստատել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի կարևորությունը![]() 8 փետրվարի 2022 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսի ավարտին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ ՌԴ-ն և Ֆրանսիան հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման գործում։ Նա հավելել է, որ ԼՂ շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ կողմերը նշել են ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանությունն ու օգնում խաղաղ կյանք կառուցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Մենք հաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության կարևորությունը, այդ թվում տարածաշրջանում առկա հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում»,-ասել է Պուտինը։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Պուտինին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, վերջին տեսակոնֆերանսի արդյունքների մասին։ Photo. AP
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |