Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ մամլո խոսնակ31 մարտի 2009 - 17:57 AMT PanARMENIAN.Net - 1997թ. ի վեր նա աշխատել է ՀՀ ԱԳՆ համակարգում. Թուրքիայի (1997-1998թթ.), Լրատվամիջոցների հետ կապի (1998-2000թթ.) եւ Հարավային Կովկասի (2000-2001թթ.) բաժիններում: 2001-2003թթ. իր վրա են դրվել ԱՄՆ եւ Կանադայի, իսկ 2003-2004թթ.` Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պարտականությունների կատարումը: 2004-2007թթ. նա գործուղվել է ԵԱՀԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչություն, որտեղ իր առաքելությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ԵԱՀԿ քարտուղարությունում` որպես ԵԱՀԿ կանոնադրային մարմինների քարտուղար եւ հանդիպումների կազմակերպման բաժնի վարիչ: 33-ամյա Նաիրի Պետրոսյանը 1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը: Նա նաեւ ամերիկյան Թաֆթս Համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի վերապատրաստման (1999թթ.) եւ Հռոմում տեղակայված Պաշտպանության ՆԱՏՕ-ի քոլեջի բարձրաստիճան պաշտոնյաների (2003թ.) դասընթացների շրջանավարտ է:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |