Արոնյանը Բեռլինի FIDE Chess Grand Prix-ի կիսաեզրափակչում է![]() 10 փետրվարի 2022 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաղաժամ հաղթել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին մրցաշարի խմբային փուլում ու դուրս եկել կիսաեզրափակիչ։ Նախավերջին 5-րդ փուլում Արոնյանը հաղթել է գերմանացի շախմատիստ Վինսենթ Քեյմերին և վաստակել 4 միավոր։ Նա վերջին տուրից առաջ անհասանելի է դարձել C խմբում իր մրցակիցների համար Բելինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցները բաժանված են 4 խմբի։ Արոնյանը С խմբում էր, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուսաստանցի Դանիիլ Դուբովը։ Վերջին տուրում Արոնյանը կհանդիպի Դանիիլ Դուբովի հետ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |