Թորոսյան․ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում11 փետրվարի 2022 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում։ «Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ, բայց նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս հարցի շուրջ վարչապետի մեկնաբանությունից հետո չդադարող մանիպուլյացիաներն ու կեղծիքը, որոնք հաճախ անցնում են բարոյականության սահմանը, ստիպում են ինձ դա անել: Ցավալին այն է, որ դա անում են նաև մարդիկ, որոնք եղել են զինված ուժերում ղեկավար պաշտոնների, նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար են եղել և շատ լավ գիտեն, թե այդ թվերը ինչպես են ձևավորվում, ովքեր են այն մարդիկ, որ այդ վիճակագրությունը տալիս են: Նրանք նաև շատ լավ գիտեն, որ պատասխանատուները պրոֆեսիոնալներ են և կեղծիքի երբեք չեն գնա, ավելին` նրանց մեծ մասին հենց իրենք էլ ժամանակին նշանակել են այդ պաշտոններում: Ես համոզվել եմ, որ մեր պետական կառավարման մարմինները չեն թաքցնում մեր կորուստների իրական թվերը դեռ 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էի Արցախի պաշտպանության բանակի ռազմաբժշկական բաժնի վիճակագրի պաշտոնը և ինքս էի մասնակցում վիրավորների թվի հավաքագրմանը»,-գրել է Թորոսյանը: Վերադառնալով 44-օրյա պատերազմին՝ պատգամավորը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեում մեր զոհերի թվի մասին տեղեկատվությունը ձևավորվում է` հիմնվելով մեր դատաբժշկական ծառայության կողմից զոհերի մարմինների և մասունքների դատաբժշկական (ներառյալ` դատագենետիկական) փորձաքննության վրա: Նա նշել է, որ երկու պետական մարմիններն էլ եղել են Ստեփանակերտում` սկսած 2020-ի սեպտեմբերի 27-ից։ «Անձամբ բազմիցս ներկա եմ եղել այդ գործընթացին և ուզում եմ ասել, որ միայն մեր ժողովրդին ավել ցավ պատճառել ցանկացող անձը կարող է կեղծել այս, արդեն իսկ անասելի ցավ պատճառող թվերը ու փորձել մեր կորուստները ներկայացնել ավելին, քան կան: Միայն մեր կորուստների վրա հակառակորդի հրճվանքը ցանկացող անձը կարող է ասել, որ մենք ոչ թե 3812 զոհ ենք ունեցել (և 217 անհետ կորած անձ), այլ 5000, 6000 կամ ավելին: Միայն բարոյականության հետ խնդիրներ ունեցող անձը կարող է ասել, որ մենք տասնյակ հազարավոր վիրավորներ ենք ունեցել` մոտ 7500-ի փոխարեն: Տիկնայք և պարոնայք դուք ձեզ երբևէ հարց տվել եք, թե դուք ո՞ր երկրի կամ ժողովրդի շահերն եք պաշտպանում: Հ.Գ. նկարում ես եմ, Հայաստանի և Արցախի դատաբժշկական ծառայությունների ղեկավարների հետ Ստեփանակերտի դատաբժշկական կենտրոնի ստորգետնյա թաքստոցում 2020-ի հոկտեմբերի 5-ին, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր և դատական բժիշկները ստիպված պետք է թաքնվեին, որպեսզի ռմբակոծությունից հետո շարունակեին իրենց ծառայությունը»,-գրել է նա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |