ԵԱՀԿ առաքելությունը լքում է արևելյան Ուկրաինան![]() 14 փետրվարի 2022 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկում գտնվող ԵԱՀԿ առաքելության աշխատակիցները սկսել են հեռանալ քաղաքից՝ «Ուկրաինայի վրա ռուսական հարձակման սպառնալիքի ֆոնին», գրում է Deustche Welle-ն։ «ԵԱՀԿ անդամ որոշ պետություններ որոշել են, որ իրենց քաղաքացիները, որոնք մասնակցում են առաքելությանը, պետք է լքեն Ուկրաինան առաջիկա մի քանի օրը»,-ասվում է հայտարարության մեջ։ Չի նշվում, թե հատկապես որ երկրների քաղաքացիների մասին է խոսքը։ Սակայն Ուկրաինայի ԵԱՀԿ առաքելությունը կշարունակի իր գործունեությունը երկրի 10 քաղաքում։ Աշխարհի խոշորագույն միջազգային ապահովագրական ընկերությունները տեղեկացրել են ուկրաինական ավիափոխադրողներին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնելու են Ուկրաինայի օդային տարածքով թռիչքների համար ինքնաթիռների ապահովագրումը՝ մարտական գործողությունների մեկնարկի բարձր ռիսկի պատճառով։ Դրանից հետո լիզինգ տրամադրող ընկերությունները սկսել են պահանջել վերադարձնել ինքնաթիռները, նշում է աղբյուրը։ Ուկրաինայի կառավարությունը, անխափան թռիչքներն ապահովելու համար, պետբյուջեից լրացուցիչ կես միլիարդ եվրո է հատկացրել ինքնաթիռների լրացուցիչ ապահովագրության համար։ 16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։ Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Չերնոգորիան, Էստոնիան, Ճապոնիան, Հարավային Կորեան։ 2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |