«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին31 մարտի 2009 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ վերապատվելի Ռընե Լեւոնյանին: Զրուցակիցները քննարկեցին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին վերաբերող հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց իր զրուցակցին, որ օրինագիծն ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ` նրանց համատեղ փորձագիտական եզրակացությունը ստանալու համար: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենսդրությունը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին: Վերապատվելի Լեւոնյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին` օրինագծի շուրջ խորհրդարանում կրոնական կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպելու առթիվ: Երկուստեք կարեւորվեց Հայաստանյայց Առաքելական մայր եկեղեցու դերն ու տեղը հայ հասարակության կյանքում, ինչպես նաեւ դատապարտվեցին բարեգործության շղարշի տակ հոգեորսություն իրականացնելու փորձերը: Զրույցի ընթացքում վերապատվելի Լեւոնյանը խորհրդարանի նախագահին նաեւ ներկայացրեց Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն ինչպես սփյուռքում, այդպես էլ մայր Հայաստանում` ներկայացնելով կազմակերպության ծրագրերը բարեգործական, հանրակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |