ԱՄՆ նախագահը սկսել է իր առաջին եվրոպական շրջագայությունը31 մարտի 2009 - 22:27 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին ԱՄՆ նախագահը մեկնել է Լոնդոն: Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը խիստ հագեցած է: Նա կմասնակցի երեք գագաթնաժողովի, տասնյակ երկկողմ հանդիպումներ կունենա համաշխարհային առաջնորդների հետ, ելույթ կունենա ծրագրային խոսքով սպառազինությունների վերահսկողության մասին եւ կպատասխանի երիտասարդների հարցերին ինտերնետով: G-20 խորհրդակցությունը հազիվ թե միակարծիք լինի: Բարաք Օբաման նախորդ շաբաթներին ակտիվորեն քննարկել է տնտեսության պետական խթանման վերաբերյալ իր վարչակազմի ծրագիրը: «Եթե մյուս երկրները նմանատիպ միջոցներ ձեռնարկեն, մենք միասին կկարողանանք դիմակայել արտադրության նվազեցմանը եւ խթանել ելքն անկումից: Մենք դա մեծապես կարեւորում ենք: Չինաստանն արդեն իսկ նման մի բան է անում» ,-հայտարարել է նախագահը: Սակայն շատ եվրոպական պետություններ կասկածներ ունեն նման մոտեցման հաջողության վերաբերյալ, նրանք գերադասում են շեշտը դնել պետական կանոնակարգման, ոչ թե շուկայական մեխանիզմների վրա: Կհաջողվի արդյո՞ք համատեղել նման հեռու տեսակետները: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին արդեն հաղորդել է, որ մտադիր չէ համաձայնվել «հաջողության պատրանքին» գագաթնաժողովում, հաղորդում է VOA News-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |