Թուրքիայի տեղական կառավարման մարմիններում ընտրվել են հայկական ծագում ունեցող թեկնածուներ31 մարտի 2009 - 23:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի տեղական կառավարման մարմինների ընտրություններին մասնակցող հայազգի թեկնածուների մեծ մասն ընտրվել է: Դիտորդներն առաջին անգամ հայերի նման քանակի ընտրությունը բացատրում են Հայաստանի հետ ջերմ հարաբերությունների կառուցմամբ եւ Արդարության եւ զարգացման կուսակցության` թուրք-հայկական սահմանը բացելու մտադրությամբ: Ըստ թուրք փորձագետների, եթե մինչ այժմ հայերը ակտիվ էին ձախակողմյան ուղղվածության կուսակցություններում, ապա այս ընտրություններում նրանք սկսել են իրենց թեկնածուներին առաջադրել աջ կուսակցություններից եւս: Մարտի 29-ի ընտրություններում Ստամբուլի Շիշլիի շրջանի մունիցիպալ մեջլիս է ընտրվել Վազգեն Բարին, Ռաֆ Հերմոն Արաքսն ընտրվել է Ադալարում, Հովհաննես Կարապետյանը, Երվանդ Օզուզունն ու Բեդրոս Ավեդիկյանը` Բաքիրքոյում, Վերկին Արիոբան` Բեյօղլույում: Քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ նման տեմպերով հայերը մոտ ապագայում կընտրվեն նաեւ խորհրդարան: Թուրքական ԶԼՄ-ներում արդեն բազմիցս են տվյալներ հայտնվել այն մասին, որ աջ կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մտադիր էին որպես թեկնածու առաջադրել սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին, հաղորդում է vesti.az-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |