Հանրապետական կոնգրեսականը կհիշեցնի Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստման մասին 1 ապրիլի 2009 - 01:11 AMT PanARMENIAN.Net - Եկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ԱՄՆ Կոնգրեսում ընդունելու ժամանակը: Այդ մասին հայտարարել է հանրապետական կոնգրեսական Աննա Էշուն: «Շուտով ես պետք է հանդիպեմ նախագահ Բարաք Օբամայի հետ եւ մտադիր եմ կրկին արծարծել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը շարունակվում է եւ ԱՄՆ-ի Կոնգրեսը անտեսում է այդ պահը»,-նշել է կոնգրեսականը` ընդգծելով, որ երբ մարդիկ ժխտում են ճշմարտությունը, ստացվում է, որ նրանք հավանություն են տալիս ստին: Միեւնույն ժամանակ Աննա Էշուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է վերջ տան այդ կեղծիքին եւ ընդգծել է, որ միշտ ավելի ճիշտ է ճշմարտությունն ասել, հաղորդում է asbarez.com-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |