ԱՆ․ ՀՀ-ում նաև oմիկրոնի BA.2 ենթատարբերակն են գտել![]() 22 փետրվարի 2022 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շրջանառում է նաև Covid-19 «օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «օմիկրոն» տարբերակի BA.2 ենթատարբերակը։ Այդ են վկայում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները։ Գիտնականների կարծիքով` BA.2-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և ըստ մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։ Հայաստանում փետրվարի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 416,510-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 753-ով: Մահվան 19 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8354 դեպք կա, այլ պատճառով՝ 1593։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |