Ալիև․ ՌԴ-ն գլխավոր դերն ունի Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման գործում

Ալիև․ ՌԴ-ն գլխավոր դերն ունի Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ ՌԴ-ն շատ կաևոր դեր է կատարել Ադրբեջանի և ՀՀ միջև պատերազմի դադարեցման գործում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը գլխավոր դերակատարություն ունի Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման, նորմալ դրացիական հարաբերությունների հաստատման գործում»,-ասել է Ալիևը։

Պուտինը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ասել է՝ ամեն ինչ կարվի, որ կարգավորումը Լեռնային Ղարաբաղում խաղաղ ընթանա։

Նախատեսվում է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---