Պուտինը՝ Ալիևին․ Դաշնակցային հռչակագրի ստորագրումը հնարավոր դարձավ, այդ թվում՝ ԼՂ խնդրում առաջխաղացման արդյունքում![]() 22 փետրվարի 2022 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ նախագահները հռչակագիր են ստորագրելու դաշնակցային համագործակցության մասին, որն, ըստ Պուտինի, հարաբերությունների զարգացման նոր փուլ է բացում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այսօր մենք Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրենք։ Դա նոր էջ է բացում մեր հարաբերությունների զարգացման մեջ և, անկասկած, դա հնարավոր դարձավ այդ թվում նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման արդյունքում, որը դեռևս մինչև վերջ կարգավորված չէ, սակայն կարգավորման հարցում առաջխաղացում կա»,-ասել է Պուտինը։ Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Պուտինն ասել է՝ ամեն ինչ կարվի, որ կարգավորումը Լեռնային Ղարաբաղում խաղաղ ընթանա։ «Կան վեճեր, շատ գործ կա անելու, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա»,- ասել է ՌԴ նախագահը։ Նախատեսվում է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն։ Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |