Ուկրաինան խզում է ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները![]() 24 փետրվարի 2022 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հայտնում է ՌԲԿ-ն։ Նա հավելել է, որ Ուկրաինան պաշտպանվում է և «չի զիջի իր ազատությունը»։ «Ռուսաստանը ստոր ձևով հարձակվել է մեր երկրի վրա, ինչպես Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռուսական պետությունը չարի ճանապարհն է բռնել, բայց շատ բան կախված է Ռուսաստանի ժողովրդից։ Քաղաքացիներն իրենք կընտրեն, թե անձամբ որ ճանապարհն է իրենցը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն, նրան ինքնապաշտպանության համար օգնություն կցուցաբերվի, գրում է ՌԻԱ Նովոստին։ «ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև հարաբերությունները տարբերվում են Ուկրաինայի հետ հարաբերություններից, սակայն, մենք, անշուշտ, կսատարենք Ուկրաինային ինքնապաշտպանության գործում»,-ասել է նա։ Նա նշել է, որ վարչապետն այժմ արտահերթ նիստ է գումարել, որի ժամանակ կորոշվի, թե ինչ ձևով է օգնությունը ցուցաբերվելու։ Նա հավելել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրին սպառնալիքի դեպքում Դաշինքի արձագանքն անհապաղ կլինի և ՆԱՏՕ-ն համերաշխություն կդրսևորի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |