Թուրքիայի հետ սահմանի բացումը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից 1 ապրիլի 2009 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Links ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Դենիս Սամմուտը գտնում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ սահմանի բացումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու երկու կողմերի առաջխաղացմանը` շուտափույթ կարգավորման ուղղությամբ: «Հայաստանն ու Թուրքիան մի շարք չլուծված խնդիրներ ունեն հարաբերություններում, որոնք բոլորովին կապված չեն ղարաբաղյան հակամարտության հետ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը կարող են կարեւոր եւ դրական իրադարձություն հանդիսանալ ողջ տարածաշրջանի համար, եւ վաղ թե ուշ տարածաշրջանի բոլոր երկրները շահ են ստանում դրանից»,-հավաստիացրել է Links-ի գործադիր տնօրենը: Բացի այդ, սահմանի բացումը մանեւրելու հնարավորություն կտա Հայաստանին եւ կնվազեցնի նրա կախվածությունը Ռուսաստանից, ասել է Սամմուտը: Նա կոչ է անում ադրբեջանցի քաղաքագետներին վերաբերվել սահմանի բացման հարցին` հաշվի առնելով ներկա իրողությունները, հաղորդում է TrendNews-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |