Բորել. ԵՄ-ն կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային, Չեխիան զենքով 2-րդ գնացքն է ուղարկել![]() 28 փետրվարի 2022 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ 27 երկրի ԱԳ նախարարների արտահերթ հանդիպում է հրավիրել՝ Ուկրաինային հետագա աջակցության հարցով։ Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է հետագա քայլեր ձեռնարկի` հաջակցություն Ուկրաինայի, որն ագրեսիայի է ենթարկվում ՌԴ կողմից։ «Ես առաջարկել եմ արտահերթ օգնության փաթեթ Ուկրաինայի Զինված ուժերին՝ նրանց հերոսական պայքարին սատարելու համար»,-գրել է նա Twitter-ում։ Բորելը ճեպազրույցում ասել է, որ ԵՄ-ն պատրաստվում է ոչ միայն զենք և հանդերձանք տրամադրել Ուկրաինային, այլ նույնիսկ կործանիչներ։ Նա հավելել է, որ խոսքը միայն զինամթերքի մասին չէ, այլ «պատերազմը վարելու համար ավելի կարևոր զենքի»։ Չեխիան էլ զենքով երկրորդ գնացքն է ուղարկել Ուկրաինային։ Առաջինն Ուկրաինա էր ժամանել փետրվարի 27-ին։ Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինայի ԶՈւ-ին 188 մլն կրոնի (մոտ $8,6 մլն) սպառազինություն մատակարարելուն, գրում է ՏԱՍՍ-ը։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քվեարկել է Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստ հրավիրելու օգտին, որը նախատեսվում է անցկացնել փետրվարի 28-ին՝ քննարկվելու է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ ՌԴ-ն դեմ է արտահայտվել այս որոշմանը, սակայն այս դեպքում երկիրը վետոյի իրավունք չունի, գրում է Deutsche Welle-ն։ Սպիտակ տունը հայտարարել, է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց կունենա Վաշինգտոնի դաշնակիցների և գործընկերների հետ՝ համակարգելու հետագա «միասնական պատասխանը Ուկրաինա ՌԴ ներխուժմանը։ Բրյուսելը ցանկանում է տեսնել Ուկրաինային ԵՄ կազմում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա դեր Լյայենը Euronews-ի եթերում։ «Նրանք մենակ են և մենք ցանկանում ենք, որ նրանք լինեն մեզ հետ»,-ասել է նա՝ կոնկրետ ժամկետներ չնշելով։ Նա նաև հայտարարել է, որ Եվրամիությունը կընդլայնի պատժամիջոցները նաև Բելառուսի դեմ։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |