Բելառուսում հանրաքվեի արդյունքով Լուկաշենկոն հետագայում ևս կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում![]() 28 փետրվարի 2022 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում սահմանադրական փոփոխություններ նախատեսող՝ փետրվարի 27-ին կայացած հանրաքվեին մասնակցած ընտրողների 65 տոկոսը կողմ է քվեարկել դրանց։ Այդ մասին հայտնել է Բելառուսի ԿԸՀ-ն։ Դեմ է արտահայտվել հանրաքվեի մասնակիցների 10 տոկոսը: Փոփոխությունները թույլ են տալիս երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պահպանել իշխանությունը, գրում է Deutsche Welle-ն։ Հանրաքվեի արդյունքում ընդունված փոփոխությունները թույլ են տալիս Լուկաշենկոյին հետագայում ևս առաջադրվել նախագահի պաշտոնում։ Նաև Լուկաշենկոյի համար երաշխավորվում է հետապնդումներից ցմահ իմունիտետ՝ իշխանությունից հեռանալու դեպքում։ Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են կառավարման նախագահական ձևի պահպանում, պետության ղեկավարի, խորհրդարանի և կառավարության լիազորությունների և գործառույթների հստակեցում։ Նախատեսվում է, որ նույն անձը չի կարող նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի։ Նախատեսվում է նաև Համաբելառուսական ժողովրդական ժողովին սահմանադրական մարմնի կարգավիճակ և լրացուցիչ լիազորություններ տալ, որի կազմում լինելու են այդ թվում նաև գործող և նախորդ նախագահները։ Ըստ անցումային դրույթների, երկրի նախագահը, որը «սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահին զբաղեցնում է այդ պաշտոնը, կարող է ընտրվել Համաբելառուսական ժողովրդական ժողովի նախագահ»։ Լուկաշոնկեն Բելառուսի նախագահն է 1994 թվականից ի վեր։ ԵՄ-ն չի ճանաչել 2020թ․ նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց հաղթողը կրկին Լուկաշենկոն էր։ Նրա դեմ միջազգային պատժամիջոցներ են հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |