Walt Disney-ը և Warner Bros.-ը կասեցնում են ֆիլմերի ցուցադրումը ՌԴ կինոթատրոններում 1 մարտի 2022 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը կասեցնում է իր ֆիլմերի ցուցադրումը Ռուաստանում, իսկ Warner Bros.-ը հետաձգել է ՌԴ-ում իր «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան` Ուկրաինայում իրավիճակի պատճառով։ Հայաստանի կինոթատրոնները վարձույթի համար հոլիվուդյան ֆիլմերը ստանում են Ռուսաստանից, դրանք ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ և ՌԴ-ում ֆիլմերի պրեմիերաների հետ գրեթե միաժամանակ։ «Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա և ողբերգական հումանիտար ճգնաժամը, մենք կասեցնում ենք ֆիլմերի ցուցադրումը ՌԴ-ում, այդ թվում` Pixar-ի «Ես կարմրում եմ» մուլտֆիլմի ցուցադրումը»,-ասվում է Disney-ի հայտարարության մեջ, գրում է Interfax-ը։ Նշվում է, որ հետագա բիզնես-որոշումներն ընդունվելու են՝ ելնելով իրավիճակի փոփոխությունից։ «Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի պատճառով WarnerMedia-ն կասեցնում է «Բեթմեն» ֆիլմի ցուցադրումը Ռուսաստանում։ Մենք կհետևենք իրավիճակի զարգացմանը։ Հուսով ենք, որ ողբերգությունն արագ և խաղաղ հանգուցալուծում կստանա»,-ասել է ընկերության ներկայացուցիչը։ «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում նկարահանվել է Ռոբերտ Պատինսոնը, ՌԴ-ում նախատեսված էր մարտի 3-ին։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |