Դարբինյան․ ՀՌՀ-ն պատրաստ է ընդունել ԵՄ-ում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին![]() 1 մարտի 2022 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել է, որ իր ղեկավարած բուհը պատրաստ է ընդունել ռուսաստանցի ուսանողներին, որոնք Ուկրաինայում վերջին իրադարձությունների պատճառով ճնշումների են ենթարկվում եվրոպական բուհերում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռուս-հայկական համալսարանը պատրաստ է իրականացնել վերջին իրադարձությունների պատճառով Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին տեղափոխումը կամ ընդունումը։ Վաղն դիմելու եմ Մոսկալկովային կոնկրետ առաջարկություններով։ Անթույլատրելի է կրթական համակարգը աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելը։ Կրկնակի ցավալի է, եթե նման բան են թույլ տվել Եվրոպայում»,-ասվում է գրառման մեջ։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |