Ֆինլանդիայի խորհրդարանը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրագիրը![]() 1 մարտի 2022 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի խորհրդարանը մարտի 1-ին խորհրդարանական բանավեճ կանցկացնի, որի շրջանակում կքննարկվի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։ «Քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքացիական նախաձեռնությունն անհրաժեշտ քանակի ստորագրություններ է հավաքել, հարկ կա լսելու բոլոր կողմերի կարծիքը։ Այդ տեսակետից այդ հարցը ևս կընդգրկվի օրակարգում»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Ըստ սոցիոլոգիական Taloustutkimus ընկերության հարցման արդյունքների, այժմ Ֆինլանդիայի բնակչության 53%-ը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, իսկ 28%-ը՝ դեմ, 19%-ը դժվարացել է պատասխանել։ Հետազոտությունն անցկացվել է փետրվարի 23-25-ը, մասնակցել է 18-80 տարեկան 1382 մարդ, գրում է «Իզվեստիան»։ Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ խնդրագրի օգտին ավելի քան 56,000 ստորագրություն է հավաքվել, ինչը թույլ է տալիս փոխանցել այն խորհրդարանի քննարկմանը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |