ԱՆ․ Դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվում է

ԱՆ․ Դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվում է

PanARMENIAN.Net - Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, ինչը պայմանավորված է Հայաստանում Covid-19-ի համաճարակային իրավիճակի՝ «կայուն» գնահատմամբ:

Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:

«Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Այլ փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ` ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասվում է հայտարարության մեջ։

Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11,775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37,459 դեպք) նվազել է 69 %-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%` նախորդ 37.9%-ի փոխարեն:

Նշվում է, որ սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված` կրկին կարող են վերանայվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---