Հրդեհը Զապորոժիեի ԱԷԿ-ում մարվել է․ ԱԷԿ-ը ռուսների հսկողության տակ է

Հրդեհը Զապորոժիեի ԱԷԿ-ում մարվել է․ ԱԷԿ-ը ռուսների հսկողության տակ է

PanARMENIAN.Net - Հրդեհը Զապորոժիեի ԱԷԿ-ում մարվել է, ռեակտորները չեն վնասվել։ Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմը հայտարարել է, որ ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է, գրում է BBC-ն։

Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմը հայտնել է նաև, որ ԱԷԿ-ը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Զոհեր ու վիրավորներ չկան։

Նշվում է, որ կայանի անձնակազմն աշխատում է և վերահսկում է էներգաբլոկների վիճակը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ գիշերը ռուսական զինուժն է հարվածներ հասցրել Զապորոժիեի ատոմակայանին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել էներգաբլոկներից մեկի հարևանությամբ և ԱԷԿ-ի ուսումնավարժական հատվածում։

Զապորոժիեի ատոմակայանը խոշորագույնն է Եվրոպայում։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---