ՌԴ-ն ժամանակավոր կարգելի հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ![]() 11 մարտի 2022 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ժամանակավորապես կարգելի հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Կառավարության ենթամաքսային հանձնաժողովը հավանություն է տվել արգելքին, հայտնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ Առաջարկը գյուղատնտեսության նախարարությանն է։ «Միջոցը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը՝ ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։ Բացառություն կարվի միայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով արտահանումների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նախարարությունը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ից դուրս հացահատիկի արտահանումն արդեն իսկ սահմանափակված է մաքսային քվոտաներով և արտահանման մաքսատուրքերով, որոնք սահմանվել են ներքին շուկայում գները կայունացնելու նպատակով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |