Լոնդոնում մեկնարկել է G-20 գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենազարգացած երկրների առաջնորդներն այսօր Լոնդոնում ընթացող գագաթնաժողովում կքննարկեն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Գագաթնաժողովից առաջ Գերմանիայի ու Ֆրանսիայի նախագահներ Անգելա Մերկելն ու Նիկոլյա Սարկոզին կոչ են արել ֆինանսական շուկաների ավելի խիստ հսկողություն սահմանել:



ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերքել է գագաթնաժողովի մասնակիցների միջեւ շուկաների կանոնակարգման եւ տնտեսության խթանման շուրջ զգալի տարաձայնությունների առկայության մասին ենթադրությունները: Ասվում է, որ G-20 մտադիր է լրացուցիչ 750 մլն դոլար հատկացնել ճգնաժամի դեմ պայքարելու համար, որն ամենածանրն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:



Լոնդոնում գագաթնաժողովի նախաշեմին տեղի ունեցան ձախակողմյան շարժումների, հակագլոբալիստների, բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստների բողոքի զանգվածային ակցիաներ: Որոշ ակցիաներ վերածվեցին անկարգությունների: Կան տուժածներ: Ցույցերի ժամանակ նաեւ մեկ զոհ է եղել: Տասնյակ մարդիկ են ձերբակալվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---