Երեւանում տեղի կունենա Գյոց Բերնաու եւ Սայալի Դադաս դուետի համերգը 2 ապրիլի 2009 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանիայի շաբաթների շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Գյոց Բերնաու եւ Սայալի Դադաս դուետը՝ ապրիլի 2-ին Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Այդ մասին հաղորդեցին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամլո ծառայությունից:Երկու երաժիշտների երկարամյա երաժշտական կարիերան հաջողություններով է պսակվել թե Գերմանիայում եւ թե նրա սահմաններից դուրս։ Դաշնակահար Սայալի Դադասը, ով ուսանել է Բաքվի կոնսերվատորիայում եւ ապա Բեռլինի Արվեստների համալսարանում, այժմ այլ երաժշտական հաստատությունների թվում դասավանդում է նաեւ այս համալսարանում եւ վարպետության դասեր է տալիս Ճապոնիայում։ Ջութակահար Գյոց Բերնաուն ուսումնառությունից հետո դարձել է Գերմանիայի ամենաերիտասարդ կոնցերտմայստերը եւ երկար տարիներ աշխատել է «Berliner Symphoniker» նվագախմբի հետ։ Իր գործունեության համար նա պարգեւատրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար խաչով։ Դուետի համերգային ծրագրում այլ գործերի թվում կներկայացվեն նաեւ Լ. վան Բեթհովենի, Ա. Հարությունյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունները։ Ապրիլի 3-ին Բերնաու եւ Դադաս դուետը ելույթ կունենա նաեւ Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |